Թոմ դե Վաալ. «Գարնանը  լայնածավալ  ռազմական գործողությունները կարող են  վերսկսվել». «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:37 01/03/2017

Թոմ դե Վաալ. «Գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել». «Ժամանակ»

Կարնեգի հիմնադրամի  ավագ հետազոտող, Հարավային Կովկասի  հարցերի փորձագետ  Թոմաս դե Վաալը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է, որ վերջին օրերին լարվածությունը, որ նկատվում է արցախա-ադրբեջանական  շփման գծում,  վատ նախաճաշ է այն բանի, որ գարնանը  լայնածավալ  ռազմական գործողությունները կարող են  վերսկսվել  հակամարտության գոտում։ 

Փորձագետի խոսքերով՝  հակամարտության սրման  պարագայում  Ռուսաստանը  ակնհայտորեն  ամենաազդեցիկ խաղացողն է դառնալու։

«Բայց նաև հետկուլիսյան  դիվանագիտություն է  ընթանում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ խողովակների  միջոցով,  որոնք զգուշացնում են  կողմերին, թե ինչ վտանգ է պարունակում նոր հակամարտությունը, որը կարող է բռնվել գարնանը  կամ ավելի վաղ։  Այդուհանդերձ, եթե կողմերից մեկը  կամ երկուսը ցանկանում են կռվել, շատ քիչ բան կա, որ կարող է  նրանց կանգնեցնել»,- թերթի հետ զրույցում ասել է Թոմաս դե  Վաալը։  

Placeholder
Թոմ դե Վաալ. «Գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել». «Ժամանակ»