Ալոյանի որակազրկման բողոքարկումը կքննարկվի CAS-ում
Աշխարհում
20:24 01/03/2017

Ալոյանի որակազրկման բողոքարկումը կքննարկվի CAS-ում

Միշա Ալոյանի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը պատմել է, որ Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Միշա Ալոյանին «Ռիո-2016»-ի արծաթե մեդալից զրկելու վերաբերյալ որոշումը 2017 թ. մայիսին կքննարկվի Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում։

Ավելի վաղ նույն այդ կառույցը դոպինգի օգտագործման պատճառով Ալոյանին զրկել է մեդալից։ Հետագայում հաղորդվեց, որ արգելված տուամինոհեպտան պատրաստուկը մարզիկի օրգանիզմում է հայտնվել քթի դեղի միջոցով։ Ալոյանը բողոքարկումը CAS-ին ներկայացրել է անցած տարվա դեկտեմբերին։

«Միշա Ալոյանի որակազրկումը կքննարկվի Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում, մայիսին։ Միշան այժմ լավ տրամադրություն ունի, շարունակում է պատրաստվել, և հիմա մենք մարզվում ենք «Օզերո Կրուգլոյե» բազայում»,- Կրավցովի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
 

Placeholder
Ալոյանի որակազրկման բողոքարկումը կքննարկվի CAS-ում