Այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել. Գալուստ Սահակյան
Քաղաքական
16:29 01/03/2017
Հայաստան

Այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել. Գալուստ Սահակյան

«Ընտրակաշառքներ չկան: Ըստ երևույթին մարդիկ, ովքեր պետք է ընտրվեն, հանդիպում եմ ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց, բնականաբար, այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, որովհետև դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով,  ամեն ինչ պետք է անել, որ դա, ըստ էության, չլինի:

«Այդ մասին հիմնականում շատ խոսում են մարդիկ, ովքեր արդեն համոզված են, որ քվեարկության օրը որևէ ձախողված վճիռ չի կայացվելու, այսինքն քվեարկության օրը շատ կարգին է լինելու: Եվ ընդդիմությունը գիտի, և մենք գիտենք»,- նշեց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ ընտրակաշառքներ չլինեն, ընտրություններն անցնեն շատ լավ: 

«Դա մեր ժողովրդին է անհրաժեշտ»,- ասաց Գ. Սահակյանը:

Խոսելով Մարտի 1-ի մասին, ԱԺ նախագահն ասաց, որ բազմաթիվ քննչական խմբեր են աշխատել, հիմնականում չի պարզվել,  թե ովքեր են կատարել:

«Գործը, կարծում եմ, փակված չի: Ըստ էության և ընդդիմությունը, և իշխանությունները պետք է կարողանան համագործակցել այնպես, որպեսզի գտնեն հիմական պատճառները որոնք են»,- նշեց Գ. Սահակյանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը կարող է մեծ օգուտներ տալ, քանի որ դեպքերի ժամանակ հիմնականում ընդդիմություն է այնտեղ եղել: 

Placeholder
Այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել. Գալուստ Սահակյան