Դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը՝ ադրբեջանական դիակների դուրսբերման մասին
Քաղաքական
17:56 01/03/2017
Հայաստան

Դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը՝ ադրբեջանական դիակների դուրսբերման մասին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը  նախօրեին չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Երկու կողմերի խնդրանքով, մարդասիրական գործողության՝ ականապատված չեզոք գոտուց Ադրբեջանի զինծառայողների  դիակների դուրս հանումը տեղի ունեցավ փետրվարի 27-ին  իմ անձնակազմի՝ այս գործողության մոբիլիզացված աջակցության արդյունքում։ Մեր ներկայության նպատակն է՝ անվտանգության երաշխիքների միջոցով ապահովել հրադադարի խիստ պահպանում և ապահովել, որպեսզի գործողությունն իրականացվի կողմերի միջև համաձայնության արդյունքում։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ իմ գրասենյակին հետևողականորեն աջակցություն են ցուցաբերում տեղացի հրամանատարներ, ինչպես նաև զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ։  Նրանց և Կարմիր Խաչի ներկայության աջակցությամբ, կեսօրին գործողությունը հաջողությամբ ավարտվեց», - նշված է հայտարարության մեջ։

Placeholder
Դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը՝ ադրբեջանական դիակների դուրսբերման մասին