Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում
Տնտեսություն
10:44 01/03/2017
Հայաստան

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում

Հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի, եթե կառավարության աջակցի:  Ծովագյուղ այցելած գյուղատնտեսության նախարարին այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ հնդկացորենի վերամշակման գործարանը ստեղծվել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:

Նախարարը նշել է, սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով  կքննարկի  հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել  Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:

 

 

Placeholder
Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում