Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը
Տնտեսություն
11:46 01/03/2017
Հայաստան

Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը

Ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 262 687 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.3%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 979 968 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.4%-ով:

Placeholder
Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը