«Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
Քաղաքական
11:54 01/03/2017
Աշխարհ

«Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին

«Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,-  Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը  Լոս Անջելեսում Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25- ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ, երբ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր:

«Ասպարեզ»-ը գրում է, որ երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը:  Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

Placeholder
«Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին