Վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:22 02/03/2017
Հայաստան

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել, նրա խոսքերով՝  ապրիլյան պատերազմի օրերին  բանակն ունեցել է  վառելիքի խնդիր,  ինչի պատճառով ռազմական տեխնիկան  հնարավոր չի եղել աշխատեցնել:  Պարզվում է՝  դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու  շուկայում այդպես  անորակ  վառելիք  վաճառում: 

«Ապրիլյան պատերազմի օրերին մենք  ունեինք  բազմաթիվ դեպքեր, երբ  մեր ռազմական տեխնիկան չէր  աշխատում այդ պատճառով»,-«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը: 

Թերթը մեկնաբանել է. «Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել:  Քանի որ հենց այդ խարդախության պատճառով  ռազմական տեխնիկան չի աշխատել,  և մենք ունեցանք 100 զոհ:  Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝  ինչու մինչև այսօր այդ  դեպքերի  վերաբերյալ  քրեական գործ չի հարուցվել և ընդհանրապես,  ով է պատասխան տալու այս ամենի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. «Ժողովուրդ»