Հայ գեղասահորդներն արժանացել են ոսկե և բրոնզե մեդալի
Սպորտ
19:16 02/03/2017

Հայ գեղասահորդներն արժանացել են ոսկե և բրոնզե մեդալի

Ավստրիայի Ինսբուրգ քաղաքում շարունակվում է գեղասահքի «ԻՍՈՒ-ի Թայրոլի Գավաթ 2017»  միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում են երկու գեղասահորդներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցաշարին մասնակցում են Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի փոքրիկ գեղասահորդ Սալազարյան Միքայելը և Հայաստանի գեղասահքի Ֆեդերացիայի փոքրիկ գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանը։

Սալազարյան Միքայելը ստուգատեսի կրստեր տարիքի պատանի մենասահորդների ազատ  ծրագրի կատարման մրցմանն արձանագրել է 16,76 միավոր ու արժանացել ոսկե մեդալի:

Մինչև 12 տարեկան մենասահորդների ազատ ծրագրում 11-ամա գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանի մրցելույթը նույնպես հաջողված էր: Նա զբաղեցրել է 3-րդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի:

Placeholder
Հայ գեղասահորդներն արժանացել են ոսկե և բրոնզե մեդալի