Հայաստանը լաստանավով բեռնափոխադրումների համար ստացել է մեծ զեղչեր. նախարար
Քաղաքական
15:27 02/03/2017
Հայաստան

Հայաստանը լաստանավով բեռնափոխադրումների համար ստացել է մեծ զեղչեր. նախարար

Գործադիրի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ՀՀ վարչապետի՝ Վրաստանում ունեցած բանակցությունների արդյունքներին:

«Կոնկրետ արդյունք չունենք , և ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, բայց եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որը իրական այլընտրանք է»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝  Սևծովյան լաստանավով փոխադրումները ներկայումս կանոնավոր բնույթ են կրում:  Ամիսը երեք անգամ, ըստ նրա, լաստանավային փոխադրումներ են իրականացվում:

Վ.Մարտիրոսյանն ասաց, որ նշված փոխադրումների համար ստացել են մեծ զեղչեր, բացի այդ, Հայաստանը զեղչերի հարցը բարձրացրել է նաև երկաթուղային ուղղությունների հետ կապված:

«Արդյունքների հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց պետք  չէ հույսը կորցնել: Հույս ունենք, որ կլինեն արդյունքներ»,- նշեց նախարարը:

 

Placeholder
Հայաստանը լաստանավով բեռնափոխադրումների համար ստացել է մեծ զեղչեր. նախարար