Փայլանը դիմելու է ՄԻԵԴ
Իրավունք
14:48 02/03/2017

Փայլանը դիմելու է ՄԻԵԴ

Գարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Փայլանի ներկայացրած հայցի մերժումից հետո նա պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Այս մասին գրում է «Ակոս»-ը:

Հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Փայլանը կիրառել էր ցեղասպանություն բառը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահության կողմից որոշում էր կայացվել նրան զրկել խորհրդարանական 3 նիստերին մասնակցելուց, իսկ ելույթը հանել խորհրդարանական արձանագրությունից: Այդ որոշումը նա բողոքարկել էր երկրի սահմանադրական դատարանում, սակայն մերժվել էր ներկայացված հայցը:

Գ. Փայլանը նշել է երկրի դատարանի կողմից այդ խնդրին լուծում չտալու և ժողովրդավարությանը հասցված այդ որոշումը չեղյալ չհամարելու պատճառով որոշել է դիմել ՄԻԵԴ:

Placeholder
Փայլանը դիմելու է ՄԻԵԴ