Միացեք և Դուք. Հենրիխ Մխիթարյանը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին
Սպորտ
15:51 02/03/2017
Հայաստան

Միացեք և Դուք. Հենրիխ Մխիթարյանը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը նույնպես միանում է զինհաշմանդամների աջակցության ծրագրին:

«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- գրել է ֆուտբոլիստը:

Նշենք, որ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն:

 

Placeholder
Միացեք և Դուք. Հենրիխ Մխիթարյանը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին