Հայկական մշակույթի միջնադարյան գանձերը ներկայացվել են Կիևում
Մշակույթ
14:42 02/03/2017
Աշխարհ

Հայկական մշակույթի միջնադարյան գանձերը ներկայացվել են Կիևում

Կիևում՝ Վ. Ի. Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանում, նախօրեին բացվել է «Հայկական գիրքն Ուկրաինայում. 400–ամյա պատմություն» ցուցահանդեսը: analitikaua.net կայքը գրում է, որ լայն հանրությանն առաջին անգամ ներկայացվել են հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը ներկայացնող եզակի փաստաթղթեր:

Մեծ հետաքրքրություն է առաջացրել միջնադարյան ձեռագրերը՝ գրված 14-րդ, 16-րդ, 17-րդ դարերում: Ներկայացվել են նաև Հայաստանին վերաբերող 19-20-րդ դարասկզբի հրատարակություններ, հայ երաժշտության պատմության գրքեր։

Ներակայցված ցուցանմուշները պահվում են Ուկրաինայի գրադարաններում:

Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայում հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքները հանրայնացնելու ուղղությամբ:

Placeholder
Հայկական մշակույթի միջնադարյան գանձերը ներկայացվել են Կիևում