Ռուս մասնագետները Հայաստանը դիտարկում են ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր
Տնտեսություն
12:23 02/03/2017
Հայաստան

Ռուս մասնագետները Հայաստանը դիտարկում են ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝  նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով:

ՌԴ «ЭЛВИС» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը  նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը:

 

Placeholder
Ռուս մասնագետները Հայաստանը դիտարկում են ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր