Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
Քաղաքական
18:21 02/03/2017
Աշխարհ

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ

Սիրիացի զինծառայողները վերահսկողություն են սահմանել Պալմիրա քաղաքի պատմական հատվածի նկատմամբ: Այստեղ են գտնվում անտիկ շրջանի հուշարձանները:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ,  զինված ուժերը կարողացել են քաղաքի հարավային հատվածն ազատել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ սիրիացի կռվողները գրավել են բարձունքը, որի վրա տեղակայված է հեռահաղորդակցման աշտարակը:

Սիրիական բանակի ներկայացուցիչները նշել են, որ զինված ուժերը շարժվում են շատ դանդաղ ու չափազանց զգուշավոր, մի քանի ուղղությամբ, որպեսզի հանկարծ չվնասեն մշակութային հուշարձաններն ու քաղաքը:

Placeholder
Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ