Սամվել Ալեքսանյանը խոշոր հոնորար է խոստացել «շատ ձայն բերող» շտաբի ղեկավարներին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 03/03/2017

Սամվել Ալեքսանյանը խոշոր հոնորար է խոստացել «շատ ձայն բերող» շտաբի ղեկավարներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։

«Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել»։

Placeholder
Սամվել Ալեքսանյանը խոշոր հոնորար է խոստացել «շատ ձայն բերող» շտաբի ղեկավարներին. «Հրապարակ»