Ռուստամյանն արձագանքում է ՀԱԿ-ին. Խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում
Քաղաքական
13:02 03/03/2017
Հայաստան

Ռուստամյանն արձագանքում է ՀԱԿ-ին. Խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում

Դաշնակցական պտագամավոր Արմեն Ռուստամյանը ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղություն կարգախոսին դեմ է:

«Այդ կարգախոսը հրապարակ բերելուց առաջ նախ պետք է հարց տալ, թե Հայաստանը այդ ինչ է, որ մինչև հիմա չի արել, որ հաշտեցումը, խաղաղությունը, բարիդրացիությունը տեղի ունենա»,-կարծիքն ԱԺ ճեպազրույցների ժամանակ հիմնավորեց դաշնակցական գործիչը:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը նման խնդիր չունի, քանի որ «մեզնից չի ծագել խնդիրը, մենք չենք ամեն օր խախտում հրադադարի ռեժիմը»:

Ռուստամյանը երբ կարգախոսը տեղավորում է նախընտրական համատեքստում,  ապա ստանում է մոտավորապես նման բան. «Եթե մենք գանք իշխանության, ապա պետք է այնպիսի բաներ անենք, որ արագ բերի խաղաղության, կայունության: Ես այստեղ, Ադրբեջանի պահվածքի հետ կապված, դրա միակ ճանապարհը տեսնում եմ Ադրբեջանի ցանկությունները բավարարելը, որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության, ըստ Ադրբեջանի, անհնար է: Իսկ խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում»:


 

Placeholder
Ռուստամյանն արձագանքում է ՀԱԿ-ին. Խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում