Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով
Տնտեսություն
19:09 03/03/2017
Հայաստան

Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով

2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 143.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ  նվազել են 9.1%-ով՝  կազմելով 140.7  մլն կՎտ ժամ։

Այս տարվա առաջին ամսում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 281.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի հունվարի համեմատ նվազել է 0.3%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է  10.6%-ով՝  կազմելով 31.2 հազար հեգաջոուլ:

 

Placeholder
Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով