Վարչապետը ցանկանում է, որ Արփինե Հովհաննիսյանը մնա կառավարությունում.«Ժամանակ»
Օրվա մամուլ
08:42 04/03/2017

Վարչապետը ցանկանում է, որ Արփինե Հովհաննիսյանը մնա կառավարությունում.«Ժամանակ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ  գնալով ավելի է մեծանում:  Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում:  ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում:  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Որպես հիմնավորում նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ  նշանակվելու դեպքում  Հովհաննիսյանը կարող է գլխավորել  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը:  Արփինե Հովհաննիսյանը  արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի  ՀՀԿ-ականներից մեկն է:  Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի  Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնում, թե կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»,-հավելել է թերթը:

Placeholder
Վարչապետը ցանկանում է, որ Արփինե Հովհաննիսյանը մնա կառավարությունում.«Ժամանակ»