Գեղարքունիքի մարզպետ  5000-ական դոլար է խոստացել գյուղապետերին. «Փաստ»
Օրվա մամուլ
09:03 04/03/2017

Գեղարքունիքի մարզպետ 5000-ական դոլար է խոստացել գյուղապետերին. «Փաստ»

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը  խումբ-խումբ  իր մոտ է կանչել  մարզի գրեթե  բոլոր գյուղապետերին և հանձնարարել աշխատել  միայն իր «ձայների վրա»։  Նա խնդիր ունի  Սերժ Սարգսյանի աչքին ավելի ազդեցիկ երևալու, քան կա։

Ըստ թերթի՝  մարզպետ Գրիգորյանը  գյուղապետերից յուրաքանչյուրին խոստացել է  ընտրություններից հետո  5000-ական դոլար բաժանել։  Այն գյուղապետերին, որոնց չի կանչել իր մոտ  ու խոստում չի տվել, հորդորել է աշխատել ուղղակի ՀՀԿ-ի ձայների համար:

Placeholder
Գեղարքունիքի մարզպետ 5000-ական դոլար է խոստացել գյուղապետերին. «Փաստ»