Կարայանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հարցեր
Տնտեսություն
10:33 04/03/2017

Կարայանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երկու նախարարները քննարկել են փոխգործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։

Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։

Placeholder
Կարայանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հարցեր