Ֆրանսիայի դեսպանատունը կաջակցի առողջապահության մենեջերներ պատրաստել
Կրթություն, գիտություն
17:25 04/03/2017
Հայաստան

Ֆրանսիայի դեսպանատունը կաջակցի առողջապահության մենեջերներ պատրաստել

«Այսօր Հայաստանում կա կարծրատիպ, որ հիվանդանոցի ղեկավարը պետք է բժիշկ լինի, և լավ մասնագետները ձգտում են տնօրեն դառնալ: Մինչդեռ իրականում նրանց պրոֆեսիոնալիզմի կարիքն ավելի շատ հիվանդներն ունեն»,-Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ռեկտորը նշել է, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը,  մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, պատրաստակամ է կառավարման գործի մասնագետներ պատրաստելու ծրագիր իրականացնել։

Նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտի կառավարման  մասնագետների առջև դրվող ժամանակակից պահանջները։ Նա կարևորել է, որ ղեկավարը բժշկական հիմնարկության բյուջեի ձևավորման,  ֆինանսական հոսքերը և ռիսկերը կառավարելու, ամենօրյա հաշվետվություններ կազմելու, բիզնես պլաններ մշակելու, առողջապահական ծառայությունները գնահատելու և այլ հմտություններ ունենա։

Լևոն Ալթունյանը նշել է, որ ծրագրի գործնական փուլում բազային հաստատություններ կարող են դառնալ նախարարության ենթակայության հիվանդանոցները` այն գնահատելով որպես անցումային շրջանի անցավ բաղադրատոմս։ 

Պրոֆեսոր Լավեստը տեղեկացրել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն և արդյունքների մասին կզեկուցի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը։ 

 

Placeholder