Մեկ ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ՝ Կիևում
Սպորտ
09:58 04/03/2017
Հայաստան

Մեկ ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ՝ Կիևում

Կիևում ավարտվեց Ուկրաինայի ըմբշամարտի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը: Մրցագորգ մտած Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացան պատվո պատվանդան:

Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում հաղթեց բոլոր  մրցակիցներին ու նվաճեց հաղթողի կոչումը: Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացավ բրոնզե պարգևի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Արծաթե մեդալ նվաճեց 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գևորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր դարձավ 59 կգ քաշային կարգում:

Այսօր մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ և Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ:

Placeholder
Մեկ ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ՝ Կիևում