«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով
Մշակույթ
12:00 04/03/2017
Աշխարհ

«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով, որի տեսահոլովակն արդեն ներկայացվել է: 

Հովիկ Դեմիրճյանը ելույթ է ունենալու մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Այդ օրը ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Արծվիկը:

 Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:  Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:

Placeholder
«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով