Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
Քաղաքական
16:01 04/03/2017
Աշխարհ

Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը

Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասն այդքան էլ մեծ չէ, համեմատած ԻՊ կողմից հնագույն քաղաքի առաջին գրավման հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման գնահատական է տվել Սիրիայի հնությունների և թանգարանների  վարչության տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

Նրա խոսքով, այն լուսանկարները և վիդեոկադրերը, որոնք տարածվել են, ցույց են տալիս, որ «հասցված վնասի ծավալն այնքան էլ մեծ չէ, ինչպես նախապես ենթադրվում էր»:

«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Դրական պահ է, հույս կա, որ մենք կարող ենք ավարտել աշխատանքը, որը սկսվել էր Պալմիրայի առաջին ազատագրումից հետո»,- ասել է նա:

Մ.Աբդուլքարիմը նշել է, որ լուսանկարներից կարող են ենթադրել, որ վնասվել է հնագույն ամֆիթատրոնի ճակատային մասն ու քանդվել է Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյունները: Նա հավելել է, որ առաջիկա երկու օրը մասնագետների խումբը կսկսի այցելությունը Պալմիրա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու  համար: Փորձագետների խմբում, նրա խոսքով, 400 ինժեներ է լինելու, ովքեր մշտական կապի մեջ են «միջազգային գործընկերների հետ:

«Դրանք այն երկրների փորձագետներն են, ովքեր նույնպես մասնակցում են վերականգնողական աշխատանքներին՝ սկսած Ռուսաստանից, վերջացած Արևմտյան Եվրոպայից և Ճապոնիայից»,- ասել է Աբդուլքարիմը:

Placeholder
Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը