Մերձմոսկվայում թռչնագրիպ է արձանագրվել
Տարածաշրջան
11:03 06/03/2017
Աշխարհ

Մերձմոսկվայում թռչնագրիպ է արձանագրվել

Մոսկվայի մարզում թռչնագրիպի բռնկում է արձանագրվել, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Ըստ հրապարակման հիվանդությունը հայտնաբերվել է մերձմոսկովյան երկու թռչնաֆաբրիկայում. առաջինը գտնվում է Շելկովսկի շրջանի Բիոկոմբինատ գյուղում, իսկ երկրորդը՝ Սերգիևո-Պոսադսկի շրջանում։

«Փորձանմուշները փետրվարի 28-ին ցույց են տվել թռչնագրիպի դրական եզրակացություն»,-ասել է աղբյուրը։ Ըստ նախնական տվյալների՝ պետք է 400 հազարից մինչև  4 մլն թռչուն ոչնչացվի։
Սերգիևո-Պոսադսկիի շրջանի վարչակազմի կայքը հաստատել է, որ թռչնաբուծական ընկերությունում թռչնագրիպի վարակի դեպքեր են հայտնաբերվել։

«Հայտնաբերվել է H5N8 շտամ։ Վարակաբանների խոսքով՝ այն վտանգավոր չէ մարդու համար, սակայն բարձր վտանգ ունի թռչունների համար»,-ասված է հաղորդագրությունում։

Ներկա պահին մասնագետները մոնիթորինգ են անցկացնում բոլոր թռչնաֆաբրիկաներում՝ ներառյալ փոքրիկ մասնավոր ընկերությունները։

 

Placeholder
Մերձմոսկվայում թռչնագրիպ է արձանագրվել