Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թոմ Հենքսն ու Մերիլ Սթրիփը խաղալու են Սփիլբերգի քաղաքական կինոդրամայում
Հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսն ու Մերիլ Սթրիփը խաղալու են Սթիվեն Սփիլբերգի քաղաքական կինոդրամայում՝ «The Post» («Դիրք»), որը հիմնված է իրական դեպքերի վրա: ՏԱՍՍ-ը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ խոսքը գնում է այսպես կոչված «Պենտագոնի փաստաթղթերի» մասին. Վիետնամի պատերազմում ԱՄՆ իրական դերի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը բազմամյա մասշտաբային ուսումնասիրության էր կատարել, որը հայտնվել էր լրագրողների ձեռքում:
1971 թվականին The New York Times և The Washington Post թերթերը հրապարակել էին հատվածներ այդ «վիետնամական գործից», տեղեկատվություն, որը նախատեսված էր միայն ծառայողական օգտագործման համար: Իրավիճակը հանգեցրել էր դաշնային իշխանությունների և լրագրողների միջև ուժեղ դիմադրության:
Թոմ Հենքսն ու Մերիլ Սթրիփը հանդես են գալիս խմբագրի և հրատարակչի դերում: Սա նրանց առաջին համագործակցությունն է լիամետրաժ ֆիլմում: