Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիայում ուսուցչին աշխատանքից հեռացրել են՝ դասի ժամանակ Աստվածաշունչ կարդալու պատճառով
Ֆրանսիայում տարրական դպրոցի ուսուցչին ազատել են աշխատանքից, քանի որ նա դասի ժամանակ երեխաների համար Աստվածաշնչից հատվածներ է կարդացել։ Նման պարապմունքներին դեմ են հանդես եկել ծնողները, իսկ ուսումնական հաստատության տնօրենը դա համարել է երկրի աշխարհիկության սկզբունքների խախտում,- այս մասին գրում է life.ru-ն։
Իմանալով, որ կենտրոնական Ֆրանսիայում գտնվող Մալիկորն համայնքի դպրոցի տարրական դպրոցի ուսուցիչն իր դասաժամերին Սուրբ գրքից հատվածներ է ընթերցում՝ ծնողները դպրոցի տնօրենին անանուն բողոք են գրել։ Կրթական հաստատության ղեկավարը մանկավարժի գործողությունները Ֆրանսիայի աշխարհիկության քաղաքականության խախտում է համարել, և տղամարդը հեռացվել է աշխատանքից։
Այժմ ուսուցչի հեռացման գործին առնչվող պաշտոնատար անձինք մեղադրվում են մանկավարժի նկատմամբ անարդարացի կտրուկ միջոցներ կիրառելու մեջ։