Հայ լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը
Սպորտ
17:37 07/03/2017
Հայաստան

Հայ լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը

Ծաղկաձորում ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզիկները մրցել են հատուկ և հսկա ոլորավայրէջքներում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանշային աղյուսակում բարելավել են իրենց դիրքերը:

«Լեռնադահուկային սպորտում տղաները վաստակեցին վարկանշային միավորներ: Կարծում եմ, որ մրցաշրջանը լավ դիրքերից կսկսեն: Հուսանք` կունենաք այնքան միավորներ, որ կկարողանանք քվոտա ստանալ: Ցավոք, մենք միայն մեկ քվոտա ենք ակնկալում:

Հայաստանի բաց առաջնության արդյունքները բավարար էին: Երիտասարդներից աչքի ընկան Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Բայց, միևնույն ժամանակ, աշխատելու շատ տեղ ունենք: Երիտասարդ տղաներից ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում:

Մեր աղջիկները դեռ փոքր են: Ընդհատում ունեցանք լեռնադահուկային սպորտում: Այժմ տարեցտարի աճ ենք գրանցում»,- ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը

Գագիկ Սարգսյանը նաև նշել է, որ մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանշային մրցաշարի: Դեռ հստակ որոշված չէ, թե ովքեր կլինեն թիմի կազմում: Այնուհետև, Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Placeholder
Հայ լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը