ԱՄՆ դեսպան. Օրեցօր ավելի մեծ թվով  հայ կանայք են այցելում հերթական ստուգումների
Առողջություն
17:09 07/03/2017

ԱՄՆ դեսպան. Օրեցօր ավելի մեծ թվով հայ կանայք են այցելում հերթական ստուգումների

«Ռիտա Պալյանը սիրում է ասել, փրկելով մի կնոջ կյանքը, մենք փրկում ենք ընտանիքը և ամբողջ ազգը»: Այսօր լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ով կանանց տոներին ընդառաջ այցելեցշ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն:
Դեսպանն ընդգծեց, որ  դրանով է պայմանավորված իր ընտրությունը:

«Հատկանշական է այցելել այս կենտրոն այսօր, Կանանց Միջազգային օրվան ընդառաջ, քանի որ այն ոգեգեշնչող  օրինակ է նախաձեռնություն ունեցող  և խոչընդոտները հաղթահարող կանանց, ովքեր  ստեղծել են մի կազմակերպություն, որն օգնում է այլ կանանց:


Կենտրոնի կողմից մատուցվող այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի համար սկրինինգը և գինեկոլոգիական ծառայությունները, կյանքեր են փրկում։ Եվ  շնորհիվ այս կազմակերպության հիմնադիրների և աշխատակիցների աշխատանքի, օրեցօր ավելի մեծ թվով  հայ կանայք են այցելում հերթական ստուգումների և ստանում գիտելիքներ՝ իրենց առողջությանը վերաբերող հարցերում առավել տեղեկացված լինելու և գրագետ որոշումներ կայացնելու համար»,-ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
ԱՄՆ դեսպան. Օրեցօր ավելի մեծ թվով հայ կանայք են այցելում հերթական ստուգումների