Լևոն Ջուլֆալակյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Սպորտ
17:30 08/03/2017
Հայաստան

Լևոն Ջուլֆալակյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն առայժմ չի կարող ինքնաթիռ նստել, ուստի Հայաստան կվերադառնա նվազագույնը մեկ շաբաթից:

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը Կիևում հոսպիտալացվել էր: Ուկրաինայում ըմբշամարտի մեր ընտրանին միջազգային մրցաշարի էր մասնակցում: Ստուգատեսի ընթացքում մարզչի մոտ սրտի խնդիրներ էին առաջացել, որի հետևանքով էլ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Դուրս գրվելուց հետո բժիշկները հորդորել են նրան հանգիստ ռեժիմ վարել:

Հավելենք, որ Կիևի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Հուշամրցաշարի հաղթող դարձավ Սարգիս Քոչարյանը( 80կգ), արծաթե պարգևի արժանացան Կարեն Ասլանյանը (66 կգ) և Արթուր Շահինյանը (98 կգ), իսկ Գևորգ Ղարիբյանը (59 կգ,) Վարշամ Բորանյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
 

Placeholder
Լևոն Ջուլֆալակյանը դուրս է գրվել հիվանդանոցից