Գեղասահքի հայ մարզիչը կողմնապահության մեջ մեղադրել է մրցավարներին
Սպորտ
17:00 08/03/2017
Աշխարհ

Գեղասահքի հայ մարզիչը կողմնապահության մեջ մեղադրել է մրցավարներին

Գեղասահք մարզաձևը ներկայացնող հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը քննադատել է կանանց անհատական մրցումներում մրցավարների գործողությունները: Նրա կարծիքով` նրանք ավելի բարեհաճ են գտնվում ռուս մարզուհիների նկատմամբ, քան մյուսների: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

«Մենք այս ամենին ուշադրություն չենք դարձնում, և ես չգիտեմ` ինչու: Մյուս գեղասահորդուհիները կատարում են նույն տարրերը, սակայն վերաբերմունքը բոլորովին տարբեր է լինում, ինչն էլ ազդում է գնահատականների վրա»,- հայտարարել է մարզիչը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2017 թ. առաջնությունում ռուս գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան 2 համաշխարհային ռեկորդներով դարձավ հաղթող: 2-րդ տեղը գրավեց նրա հայրենակից Աննա Պոգորիլայան: 2017 թ. մարտի 29-ից ապրիլի 2-ը Ֆինլանդիայում կկայանա մարզաձևի աշխարհի առաջնությունը:

Հավելենք, որ Ռաֆայել Հարությունյանն աշխատել է այնպիսի գեղասահորդների հետ, ինչպիսիք են Մաո Ասադան (Ճապոնիա), Միշել Կվան (ԱՄՆ) և Ալեքսանդր Աբտը (Ռուսաստան):

Placeholder
Գեղասահքի հայ մարզիչը կողմնապահության մեջ մեղադրել է մրցավարներին