Oxfam. Տնտեսության մեջ գենդերային անհավասարությունը տարեկան արժենում է 9 տրիլիոն դոլարի վնաս
Տնտեսություն
12:19 08/03/2017

Oxfam. Տնտեսության մեջ գենդերային անհավասարությունը տարեկան արժենում է 9 տրիլիոն դոլարի վնաս

Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը  կանանց տոնին ընդառաջ հրապարակել է «Տնտեսությունը, որն աշխատում է կանանց համար»  զեկույցը: Ըստ զեկույցի հեղինակների, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց ու տղամարդկանց աշխատավաձերի միջև առկա է գենդերային «խզվածք»՝ այն կազմում է 23 տոկոս: Ողջ աշխարհում վարձատրվող աշխատանք կատարող կանանց թիվը 700 մլն-ով քիչ է տղամարդկանց թվից:

«Չնայած գենդերային հավասարության առումով կարևոր առաջընթացին, շարունակում են հրատապ մնալ այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց՝ տնտեսական ակտիվության ներառմանը»,-նշում են զեկույցի հեղինակները:

Կանանց՝ տնտեսության մեջ հզորացում ապահովելու համար ենթադրվում են աշխատանքային հավասար պայմաններ՝ արդար վարձատրումով, կանանց կայացրած որոշումների աճ:
Գենդերային անհավասարությունը երկրների համար տարեկան արժենում է 9 տրիլիոն դոլարի վնաս, գումար, որը պետք է օգուտ բերի ոչ միայն կանանց, այլև բարձրացնի գնողունակությունն ու խթանի տնտեսության զարգացումը:

Սակայն տնտեսության մեջ, ըստ զեկույցի, կանանց ու տղամարդկանց հավասարության առաջընթացը շատ դանդաղ է, և ա վելի շատ կանայք են ապրում աղքատության մեջ, քան տղամարդիկ: Ներկա տեմպերով եթե գործընթացը շարունակվի, ապա տնտեսության մեջ կանանց ու տղամարդկանց հավասարության հասնելու համար կպահանջվի 170 տարի:

Ողջ աշխարհում կանայք վարձատրվում են տղամարդկանցից ցածր: Համաշխարհային տնտեսական ֆորումը զգուշացրել է, եթե չբարելավի 2016-ին գրանցված հհավասարության ցուցանիշը, ապա կվերադառնանք այնտեղ, որտեղ կանգ ենք առել 2008-ին:

 

Placeholder
Oxfam. Տնտեսության մեջ գենդերային անհավասարությունը տարեկան արժենում է 9 տրիլիոն դոլարի վնաս