Նավթի Brent տեսակի գինը նվազել է 56 դոլարից
Տնտեսություն
19:23 08/03/2017
Աշխարհ

Նավթի Brent տեսակի գինը նվազել է 56 դոլարից

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,66 %-ով՝  հասնելով  52,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ նվազե« են 0,52%-ով՝ հասնելով բարելի համար 55,63 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի Brent տեսակի գինը նվազել է 56 դոլարից