Սամվել Ալեքսանյանի եղբորորդին մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգել է ցուցակագրել ՀՀԿ-ի ընտրողներին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:58 09/03/2017
Հայաստան

Սամվել Ալեքսանյանի եղբորորդին մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգել է ցուցակագրել ՀՀԿ-ի ընտրողներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։

Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է․ «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։ Թերթը նշել է, որ մարզերում ևս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել։

Placeholder
Սամվել Ալեքսանյանի եղբորորդին մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգել է ցուցակագրել ՀՀԿ-ի ընտրողներին. «Հրապարակ»