Հայաստանյան դեղատներում  մեծ  պահանջարկ  ունեցող  դեղերի  դեֆիցիտ է առաջանում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:03 09/03/2017
Հայաստան

Հայաստանյան դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերի դեֆիցիտ է առաջանում. «Ժողովուրդ»

Հայաստանյան դեղատներում  ժամանակ առ ժամանակ մեծ  պահանջարկ  ունեցող  և մարդկանց առողջության համար  խիստ անհրաժեշտ դեղերի  դեֆիցիտ է առաջանում:  Ընդ որում,  այդ դեղերի բացակայությունը կարող է տևել  ավելի քան մեկ ամիս:  Տևական ժամանակ է, ինչ  հայաստանյան դեղատներում չկա  «Ինդոմետացին» կոչվող դեղահաբը:  Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար  հեռախոսազանգեր է ստանում  այն քաղաքացիներից,  որոնք միշտ օգտագործում են նշված  դեղամիջոցը: 

«Նշենք, որ «Ինդոմետացինը» հակաբորբոքային, ցավազրկող դեղ է,  այն ավելի շատ օգտագործում են հոդերի  բորբոքում ունեցող հիվանդները:  Դեղատներում քաղաքացիներին դեղի  չլինելը պատճառաբանում են, որ այլևս չի արտադրվելու:  Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից  ,Ժողովուրդ»-ին հայտնել են, որ  ընկերությունը  չի դադարեցրել  դեղի արտադրությունը.  Ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման  ժամկետն է ավարտվել,  և ներմուծող ընկերությունները  հայտ են ներկայացրել այն  կրկին  ներկրելու նպատակով»,-գրել է «Ժողովուրդ»-ը:

Placeholder
Հայաստանյան դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերի դեֆիցիտ է առաջանում. «Ժողովուրդ»