Անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ
Քաղաքական
12:14 09/03/2017
Հայաստան

Անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախ բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:

Վարչապետը  ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարեց՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, Հայաստանի ՀԷՑ և «Վիոլիա ջուր» ընկերություններին առաջարկել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեի և համայնքների ղեավարների հետ պարբերաբար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ:   

Բացի այդ, ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեին  էլ հանձնարարվեց հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին, և  ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը:

Placeholder
Անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ