Կոպենհագենում Հայաստանը ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի
Քաղաքական
12:32 09/03/2017

Կոպենհագենում Հայաստանը ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ԱՀԿ հետ ստորագրելու հերթական, երկամյա համաձայնագիրը` 2018-2019թթ. համար։

Փաստաթղթի ստորագրման ու մի շարք հարցերի քննարկման նպատակով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի  հրավերով  մեկնել է Դանիայի Թագավորություն։ 

Նախարարությունից հայտնում են, որ ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է։ Համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակներում` ընդգրկելով առողջապահության տարբեր ոլորտներ և ուղղություններ:

Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկվեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները և դրանց հետագա ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ կլինի  վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման և առողջապահության այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին:

 

Placeholder
Կոպենհագենում Հայաստանը ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի