Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով
Սպորտ
16:22 09/03/2017
Հայաստան

Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով

Մարտի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, Բրազիլիայի հավաքականը երկրորդն է, իսկ Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը:

2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը. Լեհաստան (12-րդ տեղ), Ռումինիա (39), Դանիա (48), Չեռնոգորիա (64), Ղազախստան(94):
 

Placeholder
Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով