Նովռուզի օրերին Իրանից Հայաստան չվերթները կավելանան
Քաղաքական
14:34 09/03/2017
Տարածաշրջան

Նովռուզի օրերին Իրանից Հայաստան չվերթները կավելանան

Նովռուզի օրերին Ռաշթից Երևան չվերթներ կիրականացվեն,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի Ռաշթ քաղաքի «Սարդար Ջանգյալ» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ղոլամ Ռեզա Քարիմաղային «ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում՝ տեղեկացրել է, որ Նովռուզի օրերին, մասնավորապես մարտի 19-ին կիրականացվի Ռաշթ-Երևան առաջին թռիչքը:

Նշենք, որ բացի Թեհրանից ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթների՝ Երևանի ուղղությամբ չարտերային թռիչքներ են իրականացվում նաև Թավրիզ և Մաշհադ քաղաքներից:

«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին օրերս տեղեկացրել է, որ Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումից հետո նախատեսվում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա՝ «նախատեսվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի 350 հազարի»:

Placeholder
Նովռուզի օրերին Իրանից Հայաստան չվերթները կավելանան