ԱԺ ընտրություններին  իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. ՀԺ
Օրվա մամուլ
08:59 10/03/2017

ԱԺ ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. ՀԺ

Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են  շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին  իշխանությունը ծախսելու է ավելի քան  100 մլն դոլար:  Այդ գումարի գերակշիռ մասը  բնականաբար ստվերային  շրջանառություն է լինելու:Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  թեկնածուների,  գովազդային հոլովակների,  հեռուստաեթերի, պաստառների,  բուկլետների ծախսերի մասին է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված  հիմնական թեկնածուները պատրաստվում են  աստղաբաշխական գումարներ ծախսել:  Եվ ինչպես նախորդ ընտրություններին  հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին,  երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց  փողի տոպրակները»:

 ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի  ղեկավար  Ռուբեն Թադևոսյանը  չի համաձայնել այս տեղեկության հետ՝  հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում,  հանիրավի,  երբեմն սուտ,  բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր,  ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասել է նա:

Placeholder
ԱԺ ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. ՀԺ