Սամվել Ալեքսանյանը երեկվանից սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 10/03/2017

Սամվել Ալեքսանյանը երեկվանից սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել. «Ժամանակ»

«Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով. գրել է «Ժամանակ»-ը:

«Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին»,-գրել է թերթը։

Placeholder
Սամվել Ալեքսանյանը երեկվանից սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել. «Ժամանակ»