Beeline-ը պարգևատրվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով
Տնտեսություն
16:21 10/03/2017
Հայաստան

Beeline-ը պարգևատրվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարգևատրեց Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օրինապահ հարկ վճարողների հավաստագրերի հանձնման երկրորդ փուլի շրջանակում:

Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ հավաստագիրը վկայում է, այն մասին, որ ընկերությունը սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները և լիովին կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

«Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում պետական եկամուտների կոմիտեին մեր աշխատանքին բարձր գնահատական տալու համար: Ցանկանում եմ նշել, որ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, պատասխանատու վերաբերմունքը ներդրումների և աշխատակիցների հանդեպ` ընկերության բարգավաճման և զարգացման երաշխիքն է՝ ի շահ երկրի, հասարակության և մեր հաճախորդների»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սա Beeline-ի արդեն երրորդ մրցանակն է 2017թ-ի ընթացքում: Մասնավորապես, ընկերությունը պարգևատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով «ԵՎՐԱԶԵՍ» երկրների միջպետական մրցույթի շրջանակում, իսկ ավելի վաղ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

Placeholder
Beeline-ը պարգևատրվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով