Սահմանադրական դատարանը  հաստատել է  նախագահ  Պակ Կին Հենի իմպիչմենտը
Քաղաքական
10:43 10/03/2017
Աշխարհ

Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը  հաստատել է նախագահ  Պակ Կին Հենի իմպիչմենտը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է դատարանի վճում, որը կայացվել է դատարանի անդամների քվեարկության արդյունքում: Այսպիսիով, մարտի 10-ը նրա վերջին օրն է երկրի նախագահի պաշտոնում:

Բի-Բի-Սի-ն  գրում է, որ Սեուլի փողոցներ են դուրս եկել   Պակ Կին Հենի  հազարավոր կողմնակիցներ, ովքեր դժգոհ են Սահմանադրական դատարանի վճռից: Բողոքի ակցիայի ժամանակ երկու մարդ է զոհվել: Ակցիայի ընթացքում նաև մի քանի լրագրող է տուժել:

Պակ Կին Հենը կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից և պետք է ազատի զբաղեցած պետական նստավայրը՝ Սեուլի կենտրոնում գտնվող «Կապույտ տունը»: Նա չի կարող օգտվել մի քանի արտոնություններից, որոնք նախատեսված են երկրի նախկին ղեկավարների համար՝ կենսաթոշակ (մոտ 10,4 հազար դոլար), երեք օգնական, անձնական վարորդ, պետական հիվանդանոցներում անվճար բուժօգնություն: Նրան կտրամադրվեն թիկնապահներ միայն 5 տարով, այլ ոչ թե 10:

Նախկին նախագահը նաև կորցնում է քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը: Դա թույլ կտա դատախազությանը հարցաքննել Պակ Կին Հենին քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ, մասնավորապես նրա մոտ ընկերուհու  և Samsung –ի փաստացի տնօրենի հետ  կապված կոռուպցիոն սկանդալի գործով: Դատախազությունը ենթադրում է, որ   նա կարող է անմիջականորեն ներգրավված լինել այդ   քրեական գործունեության մեջ: Նախկինում նա հրաժարվել էր համագործակցել քննիչների հետ՝ մեղադրելով նրանց կողմնակալության  և «քաղաքական պատվեր» կատարելու մեջ:

Օրենքի համաձայն, երկրում արտահերթ ընտրություններ են կանայալու առաջիկա 60 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ մայիսի 9-ին:

Հարավային Կորեայում  նախագահի լավագույն ընկերուհու շուրջ  կոռուպցիոն սկանդալ էր ծագել   2016 թվականի աշնանից:  Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից,  խաբերությամբ հարավկորեական ընկերություններից գումաներ է շորթել:  Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմպիչմենտ էր հայտնել նախագահ Պակ Կին Հեին:
 

Placeholder
Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը