Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
20:08 10/03/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,69%-ով՝  հասնելով  49,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,63%-ով՝ հասնելով բարելի համար 52,52 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են