Արմեն Աշոտյանը ծանր է տանում ՀՀԿ քարոզարշավին մասնակցելու արգելքը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:21 11/03/2017
Հայաստան

Արմեն Աշոտյանը ծանր է տանում ՀՀԿ քարոզարշավին մասնակցելու արգելքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրև «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։

Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝  lovearmenia անվանման գաղափարը և ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սև գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»։

Placeholder
Արմեն Աշոտյանը ծանր է տանում ՀՀԿ քարոզարշավին մասնակցելու արգելքը. «Հրապարակ»