Տուվայում չորսամյա աղջիկը անցել է 8 կմ մահացող տատիկին օգնելու համար
Հասարակություն
19:21 11/03/2017
Աշխարհ

Տուվայում չորսամյա աղջիկը անցել է 8 կմ մահացող տատիկին օգնելու համար

Տուվայում չորսամյա աղջիկը՝ Սագլանա Սալչակը տայգայում անցել է 8 կմ, որպեսզի կարողանա օգնություն ցուցաբերել մահացող տատիկին:

FlashSiberia-ի  հաղորդմամբ, աղջիկն ապրել է  տատիկի ու կույր պապիկի հետ: Փետրվարի վերջին նա տեսնում է, որ տատիկը չի շարժվում:

«Աղջիկը պապիկին ասել է, որ տատիկը վատ է: Կույր պապիկը որոշել է երեխային ուղարկել հարևանի մոտ՝ օգնություն խնդրելու»,-աղբյուրին պատմել են ԱԻՆ-ի աշխատակիցները:

Սառնամանիքի պայմաններում նա չորս ժամում նա անցել է 8 կմ, հասել հովիվների կայանատեղի: Այստեղ նրան հաջողվել է օգնություն կանչել:

Մի քանի ժամ անց հարևաններն ու բժիշկները հասել են ընտանիքի կացարան, սակայն տարեց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, նախնական տվյալներով մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով:

ԱԻՆ-ի աշխաակիցները նշել են, որ ցանկանում են երեխային ներկայացնել մրցանակի: Աղջնակն այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Placeholder