ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան
Քաղաքական
15:50 11/03/2017
Հայաստան

ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան

«Հայաստանում 2015, 2016 թվականները հեշտ չէին տնտեսության համար: Այդ տարիները համընկան Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքի հետ, ինչը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ հանդիսացավ»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, քննարկումների ընթացքում տնտեսական այդ  վիճակը կապում էին Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքով կամ նախորդ տարիների ազդեցությամբ: Վ. Գաբրիելյանը նշեց, որ եթե Հայաստանը չանդակագրվեր ԵԱՏՄ-ին,  տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նա ասաց, որ առաջընթաց է գրանցվել, ավելի հեշտ է բիզնեսին առևտուր անել ՌԴ-ի, նաև Բելառուսի, Ղազախստանի հետ:

Վ. Գաբրիելյանի խոսքով, առաջիկա 2-3 տարիներին առևտաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան:

«Եվրասիական միությունը, որպես տնտեսական նախագիծ, մեծ պոտենցիալ ունի: Զուտ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից արդեն տվել է արդյունք»,- ասաց նախարարը:

Placeholder
ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան