Հենրիխ Մխիթարյան. Անգլիայի առաջնությունում Մանչեսթր Յունայթեդը դեռևս կարող է հասնել Չելսիին
Սպորտ
17:06 11/03/2017

Հենրիխ Մխիթարյան. Անգլիայի առաջնությունում Մանչեսթր Յունայթեդը դեռևս կարող է հասնել Չելսիին

Հենրիխ Մխիթարյանը կարծես զգուշացրել  է «Չելսի»-ին, որ  «Մանչեսրթ Յունայթերդ»-ը կարող է անհաջողություններ պարգևել այդ թիմին թե Անլգիայի առանջնությունում, թե գավաթի խաղարկությունում:

«Կարմիր սատանաները երկուշաբթի մեկնելու են Ստեմֆորդ Բրիջ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում մրցելու  առաջնության առաջատար Չելսիի հետ, մինչդեռ արդնե հաջորս ամիս երկու թիմերը կրկին կհանդիպեն առաջնության շրջանակներում արդեն Օլդ Թրաֆորդում»,-գրում է «Metro» պարբերականը:

Մխիթարյանը  նշել է, որ իրենք փորձելու են որքան հնարավոր է առաջ գնալ բոլոր 3 մրցաշարերում:

«Մենք պատրաստվում ենք դա անել: Հեշտ չի լինելու, ինչքան առաջ ես գնում, այնքան դժարություններ են առաջանում, որոնք պետք է հաղթահարես: Հիմա մեզ համար լավ ժամանակաշրջան է, մենք լավ խաղեր ենք անցկացնում, ունենք լավ թիմ և կարող ենք հասնել մեր ուզած առավելագույնին»,-ասել է նա:

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Անգլիայի առաջնությունում Մանչեսթր Յունայթեդը դեռևս կարող է հասնել Չելսիին