ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար. Փոխվարչապետ
Քաղաքական
16:28 11/03/2017
Հայաստան

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար. Փոխվարչապետ

«Երևանը կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար»,-«Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների, մասնավորապես շրջանակային համաձայնագրի մասին, նա նշեց, որ դրանով տնտեսական համագործակցությունը չի լինի այն մակարդակի, ինչպես նախորդի՝ Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

Բայց, նրա խոսքով, եվրոպական շրջանակներում, մասնավորապես գերմանական, մեծ հետաքրքրություն կա վերսկսելու առևտրային համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ակտիվացնելու առևտրային հարաբերությունները ԵԱՏՄ այլ երկրների հետ: Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների գնահատականներով, Հայաստանի տնտեսությունը մի շարք պարամետրերով առավել ազատական է, ինչից ելնելով էլ եվրոպական երկրները հետաքրքրված են աշխատել Հայաստանի հետ՝ դիտարկելով այն որպես կապող օղակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Վ. Գաբրիելյանի խոսքով, դեռևս  գոյություն չունեն փոխհամագործակցության ձևաչափներ, բայց երկու կողմից էլ կա հետաքրքրվածություն:

Placeholder
ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար. Փոխվարչապետ